Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ընտրարշավը ավարտվում է


Այսօր Միացյալ Նահանգներում նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Վաղը` նոյեմբերի 6-ին ամերիկացիները նախագահ կընտրեն:

Սոցհարցումների տվյալներով` նախագահի երկու թեկնածուները գրեթե հավասար հնարավորություններ ունեն, գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման փոքր-ինչ առաջ է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիից:

Ընտրությունների արդյունքները կախված են դեռեւս չկողմնորոշված որոշ նահանգների ընտրողների քվեարկությունից։

Կիրակի օրը ելույթ ունենալով Նյու Հեմփշայր նահանգի ընտրողների առջեւ` Օբաման խոստացել է բոլոր ջանքերը ներդնել իրական փոփոխությունների հասնելու համար:

Իսկ Ռոմնին հայտարարել է, որ Օբաման անցած տարիներին գործնականում ոչնչի չի հասել եւ արժանի չէ վերընտրվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG