Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա՝ Թովմասյանի մեկնաբանության առնչությամբ


Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դատապարտելով քրեակատարողական հիմնարկներում ինքնախեղման դեպքերի առնչությամբ նախարար Թովմասյանի վերջին մեկնաբանությունը։

Ակցիայի մասնակիցները թել ու ասեղ հանձնեցին արդարադատության նախարարին եւ դրանց կից նամակով նրան հրավիրեցին «կարուձեւի դասընթացի»։

«Մենք՝ հասարակության ներկայացուցիչներս, ձեզ համար նախատեսված կարուձեւի դասընթացի շրջանակներում պահանջում ենք, որ դուք կարեք ձեր բերանը` հասարակության կողմից տրամադրված ասեղ ու թելով», - մասնավորապես ասված էր նամակում, որը Արդարադատության նախարարության մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ընթերցեցին ակտիվիստները, - «Այս դասընթացի առաջադրանքը չկատարելու դեպքում պահանջում ենք ձեր հրաժարականը»:

Բողոքի ակցիային մասնակցողները դատապարտում են արդարադատության նախարարի հրապարակային մեկնաբանությունը, թե՝ ազատազրկման վայրերում բերան կարելը սովորական ինչ-որ բան է դարձել:


Անուշ Մարտիրոսյան

Այս թեմայով ամբողջական հոդվածն ընթերցեք այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG