Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրվի


«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրվի 2013 թվականին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններում։

«Այսօր ես հայտարարում եմ նախագահական առաջիկա ընտրությունում իմ թեկնածությունն առաջադրելու մասին։ Սա ես անում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը կրում է պատասխանատվություն եւ կամք եւ մեղք այսօրվա իրավիճակի համար եւ ուզում է մասնակցել դրա հաղթահարման, ապաքինման եւ թողության», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննիսյանը։

«Ես մե՛կ անգամ, միայն մե՛կ անգամ եմ լինելու նախագահի թեկնածու եւ այլեւս ոչ երբեք», - ընդգծեց «Ժառանգության» առաջնորդը։

Այս հայտարարությունը անելուց հետո Հովհաննիսյանը անսպասելիորեն հեռացավ` չպատասխանելով որեւէ հարցի եւ խոստանալով իր առաջադրման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները տալ հաջորդ երկուշաբթի։


Ռուզաննա Ստեփանյան

Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG