Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ազատ կարձակվի Ուկրաինայի նախկին վարչապետը


Միացյալ Նահանգներում մեքենայությունների մեղադրանքով բանտարկված Ուկրաինայի նախկին վարչապետ Պավլո Լազարենկոն կրել է պատիժը եւ առաջիկայում ազատ կարձակվի։

2006 թվականին նա Ամերիկայում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, 2004-ից նա եղել է տնային կալանքի պայմաններում։ 8 տարվա ազատազրկումը լրանում է այս նոյեմբերին, սակայն Լազարենկոյին բանտից ազատելու ստույգ օրը դեռ հայտնի չէ։

«Թրանսպարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը 2004 թվականին Լազարենկոյի անունն ընդգրկել է աշխարհի 8 ամենակաշառված պաշտոնյաների ցուցակում։

Լազարենկոն հայտարարել է, որ կվերադառնա Ուկրաինա, որտեղ նրան նույնպես մեղադրում են ֆինանսական միջոցների յուրացման եւ տարատեսակ այլ մեքենայությունների մեջ։

Նրա, ինչպես նաեւ ներկայումս բանտարկված մեկ այլ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի անունները Ուկրաինայի դատախազությունը կապում է նաեւ 1996 թվականին խորհրդարանի պատգամավոր Եվհեն Շչերբանի սպանության գործի հետ։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG