Մատչելիության հղումներ

Ռեգիոնների կուսակցությանը հարկ կլինի բանակցել


Ուկրաինայում ավարտին է մոտենում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը:

Ըստ այդմ, ամենաշատ ձայները ստանում է իշխող Ռեգիոնների կուսակցությունը` համամասնական ընթացակարգով կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 30 տոկոսը, իշխող ուժի մեծամասնական թեկնածուները հաջողության են հասել ընտրատարածքների գրեթե կեսում:

Այնուհանդերձ, Ռեգիոնների կուսակցությանը չի հաջողվում խորհրդարանում մեծամասնություն ստանալ, ուստի, ըստ քաղաքագետների կանխատեսումների, իշխող կոալիցիա ձեւավորելու համար նախագահ Վիկտոր Յանուկովիչի կուսակցությանը անհրաժեշտ կլինի բանակցել չորրորդ տեղն զբաղեցրած կոմունիստների եւ մեծամասնականով ընտրված մի շարք անկախ պատգամավորների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG