Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ստեղծագործական միությունների ղեկավարների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանն Դիլիջանում Կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանդիպում է ունեցել ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների, նաեւ այդ միությունները ներկայացնող երիտասարդ ստեղծագործողների հետ:

Նախագահի մամլո գրասենյակը փոխանցում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ զրուցել է մշակույթի, գրականության, արվեստի, լրագրության, ճարտարապետության, կինոյի, թատրոնի եւ մի շարք այլ բնագավառներում իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, ինչպես նաեւ պետության աջակցությամբ դրանց լուծման հնարավորությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG