Գյումրիի ավագանու նիստում այսօր քննարկվեց ընդհանուր ֆինանսատնտեսական աուդիտորական ստուգումների հարցը: Ավագանու անդամներից 6-ը դեմ քվեարկեցին, 2-ը` ձեռնպահ: Հարցը կրկին կքննարկվի ավագանու նոր կազմով:
Այսօր գումարված նիստն արտահերթ էր: Դրան ներկա էին ավագանու գործող կազմի 15 անդամներից 9-ը:
Նորընտիր քաղաքապետը ոլորտ առ ոլորտ ներկայացրեց իր ժառանգած պարտքերը. շուրջ 826 միլիոն դրամ` բնակկոմունալ ծառայությունում եւ 209 միլիոն դրամ` աշխատավարձի պարտքը:
Քաղաքապետարանը պարտք է նաեւ գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի դիմաց:
Բալասանյանի ներկայացմամբ` «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն շուրջ 750 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանք է կատարել. - «Ասֆալտապատումը եղել է հիմնականում փոսային նորոգումներով, եւ դա եղել է հիմնականում հուլիս ամսից հետո»:
Բալասանյանը հավելեց, որ նշված ընկերությունը չունի արտոնագիր («թե լիցենզիան չեն կարող գտնել»), «չկան պայմանագրեր»:
«Գյումրեցի ընկերներ» ընկերությունը, ըստ շրջանառվող լուրերի, ղեկավարում է նախկին քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը:
Ընկերությունը, ինչպես տեղեկացրեց Բալասանյանը, պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ քաղաքապետարանի. - «Այս կազմակերպությունները արդեն նամակով դիմում են, որ եթե հանկարծ չվճարեցիք, մենք ձեզ դատարան կտանք»:
Բալասանյանը «իրատեսական չի համարում» նախկին քաղաքապետի օրոք կատարված շինարարական աշխատանքները` հավաստիացնելով. - «Բոլորը ստուգվելու են»: