Մատչելիության հղումներ

Սուդանը մեղադրում է Իսրայելին


Սուդանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է դատապարտել մայրաքաղաք Խարթումի Յարմուք արվարձանում իսրայելական օդուժի կողմից զենքի գործարանը հրթիռակոծելու փաստը։

Ըստ Սուդանի, գործողության ընթացքում երկու մարդ է սպանվել։

Իսրայելի կառավարությունը չի մեկնաբանել այդ դեպքը։

ՄԱԿ-ում Սուդանի դեսպան Դաֆա-Ալլա Էլնագ Ալի Օսմանը Անվտանգության խորհրդին ասել է, որ «Իսրայելի մարտական օդանավերը խախտել են Սուդանի օդային սահմանը եւ հարվածներ են հասցրել գործարանին, ինչը խաղաղության եւ անվտանգության հայեցակարգի կոպիտ ոտնահարում է»։

Սուդանը սպառնացել է պատասխան քայլի դիմել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG