Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է սիբիրախտի տարածման օջախը


Սիբիրախտի տարածման վտանգ արդեն չկա, քանի որ սիբիրյան խոցով վարակված նոր կենդանիներ չեն հայտնաբերվել: Նաեւ վերահսկողություն է իրականացվում մսի վաճառքի բոլոր կետերում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարեց Սննդի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը` հավելելով, որ հիվանդության տարածման օջախը արդեն հայտնաբերվել է:

«Համարյա 90 տոկոսով հաջողվել է պարզել օջախը, թե որտեղից է եղել դա: Դա եղել է Ծովակ համայնքից 30 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում: Կենդանիները արոտային շրջանում սարում են պահվում, հնարավոր է, որ էնտեղ է եղել: Այնտեղից հողից ենք նմուշ բերել, եւ այս պահին կատարվում են ախտահարման աշխատանքներ», - ասաց Մկրտչյանը:

Սիբիրյան խոցի այս բռնկումից Գեղարքունիքի մարզում հիվանդանոցներում էին հայտնվել ավելի քան 30 մարդ: Նրանց կեսից ավելին արդեն ապաքինվել է եւ դուրս է գրվել: Մի մասը շարունակում է մնալ հիվանդանոցներում:

Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG