Մատչելիության հղումներ

Չեխիայի խորհրդարանն անդրադառնում է Սաֆարովի գործին


Չեխիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր հատուկ բանաձեւ է ընդունել` դատապարտելով ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը:

Հանձնաժողովի թիվ 266 բանաձեւում, որի հեղինակը չեխական խորհրդարանի ամենահայամետ անդամներից մեկն է` Յարոմիր Շտետինան, մասնավորաբար նշված է. - «Չեխիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը իր խորը մտահոգությունն ու ափսոսանքն է հայտնում առ այն, որ Ադրբեջանի նախագահն իր որոշմամբ ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ում Եվրոպական միության անդամ պետության դատարանը դատապարտել էր սպանության համար»:

Հանձնաժողովի անդամների համոզմամբ` այս որոշումը խորհրդանշական քայլ է, որը «կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում լարվածության հետագա շիկացմանը, խոչընդոտում է հակամարտությունից տուժած հասարակությունների հաշտեցման գործընթացին եւ վտանգում է տարածաշրջանում միջանձնային շփումների խաղաղ զարգացման ապագա հնարավորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG