Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը ծրագրում է խաղաղապահների ուղարկել Սիրիա


ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սիրիա խաղաղապահների խումբ ուղարկելու նախապատրաստական աշխատանքներ են սկսվել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Էրվե Լադսուն։

Ըստ Լադսուի` Սիրիայում ամեն օր ռազմական գործողությունների հետեւանքով սպանվում է 150-200 խաղաղ բնակիչ։

Երեկ ավելի վաղ ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին էր հայտարարություն տարածել, որում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմին եւ զինված ընդդիմությանը հորդորում էր հրադադար հայտարարել հոկտեմբերի 26-ին մեկնարկող մահմեդական Էյդ ալ-Ադհա քառօրյա տոնի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG