Մատչելիության հղումներ

Տոնական միջոցառում Սիրիայում Հայաստանի դեսպանությունում


Սիրիայում Հայաստանի դեսպանությունում երեկ տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` տոնական միջոցառմանը ներկա էին հայկական համայնքային կառույցների ղեկավարներ եւ հոգեւոր առաջնորդներ: Սիրիայի կառավարության կողմից ընդունելությանը ներկա է գտնվել բնապահպանության հարցերով պետնախարար Նազիրա Սարգիսը:

Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը իր ելույթում հանգամանորեն անդրադարձել է Հայաստանի անցած 21-ամյա ուղուն:

Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո դեսպանը հայ համայնքի ներկայացուցիչներին է հանձնել Հայաստանի սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների մեդալներն ու պատվոգրերը:

Համաձայն Հայաստանի կառավարության որոշման, դեսպանը հանդիսավորությամբ հանձնել է նաեւ սիրիահայ մի քանի անձանց Հայաստանի քաղաքացու անձնագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG