Մատչելիության հղումներ

Ալասանիա. «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները թույլ չեն տա պատերազմ»


«Հուսով եմ, որ նման ողբերգություն Կովկասում տեղի չի ունենա», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան` պատասխանելով ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցին, թե ինչ դիրքորոշում կընդունի Վրաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ սկսվելու դեպքում։

«Երկու երկրների քաղաքական առաջնորդները դա թույլ չեն տա։ Դա լավ են հասկանում Բաքվում եւ Երեւանում», - ասել է Ալասանիան` շարունակելով. - «Մենք լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Կարծում եմ, երկու երկրները նպատակաուղղված միջոցներ կձեռնարկեն պատերազմից խուսափելու համար։ Վստահ եմ, որ քաղաքական գործընթացը կզարգանա ավելի դրական, եւ պատերազմ չի լինի։ Ես դրա հույսը ունեմ»։

Միաժամանակ, նա հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները պետք է լուծվեն Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Ալասանիայի խոսքերով` Վրաստանի եւ Ադրբեջանի գլխավոր ցանկությունը «օկուպացիայից իրենց հողերի ազատումն է եւ հիմնախնդրի լուծումը տարածքային ամբողջականության շրջանակներում»։ «Դա թե՛ մեր եւ թե՛ միջազգային հանրության շահերից է բխում։ Այդպիսին է մեր դիրքորոշումը», - ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG