Մատչելիության հղումներ

Ֆիդել Կաստրոն «ողջ եւ առողջ է»


Վենեսուելայի նախկին փոխնախագահ Էլիաս Հաուան հայտարարել է, թե Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն ողջ եւ առողջ է:

Վենեսուելայի նախկին փոխնախագահն այդ մասին ասել է հանգստյան օրերին Կաստրոյի հետ հանդիպելուց հետո:

Ըստ Հաուայի, 86-ամյա Կաստրոն անձամբ է իրեն ուղեկցել «Նասիոնալ» հյուրանոց, որտեղ կայացել է նրանց հանդիպումը:

Վերջին մի քանի տարիներին Կաստրոյի առողջության մասին լուրերը քննարկման առարկա են դարձել, սակայն կոմանդանտեի առողջության վատթարացման մասին սկսեցին ավելի լուրջ ենթադրություններ անել, երբ Կաստրոն հրապարակավ չշնորհավորեց իր գլխավոր դաշնակից` Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին հոկտեմբերի 7-ի ընտրություններում հաղթելու համար:

Ազատության կղզու նախկին առաջնորդը այս տարվա մարտից չի երեւացել հանրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG