Մատչելիության հղումներ

Սեմինար՝ ուղղված ոստիկանության եւ ԶԼՄ-ների միջեւ համագործակցության ամրապնդմանը


Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է երկօրյա սեմինար, որի հիմնական նպատակն է ոստիկանության եւ լրատվամիջոցների միջեւ արդյունավետ համագործակցության խրախուսումը: Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ ՀՀ ոստիկանությունը:

Մամուլի մոտ 30 ներկայացուցիչներ եւ 20 ոստիկանության աշխատակիցներ կքննարկեն այնպիսի խնդրահարույց ոլորտների լուսաբանում, ինչպիսիք են քրեական գործերի նախաքննությունը, անչափահասների մասնակցությամբ քրեական գործերը, թմրադեղերի թրաֆիկինգը, փոխանցում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի խոսնակ Գոհար Ավագյանը:

«Ոստիկանության եւ մամուլի միջեւ արդյունավետ համագործակցությունը էական նշանակություն ունի ոստիկանության գործունեության եւ երկրում ընդհանուր անվտանգության իրավիճակի վերաբերյալ հասարակության ավելի լավ տեղեկացնելու գործում, ինչն իր հերթին կօգնի ոստիկանությանը պայքարել հանցավորության դեմ», - նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինը:

Սեմինարին նաեւ կմասնակցի Կոսովոյում ԵԱՀԿ առաքելության փորձագետ, ով կկիսվի իր հայաստանյան գործընկերների հետ մամուլի եւ ոստիկանության միջեւ համագործակցության իր փորձով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG