Մատչելիության հղումներ

Սիրիայում Ադրբեջանի քաղաքացի է զոհվել


Սիրիայում ապստամբների վրա կառավարական զորքերի հարձակման հետեւանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել։ Այդ մասին տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Սիրիայի SANA պաշտոնական լրատվական գործակալության հաղորդագրությունը։

Ըստ SANA-ի` Հալեպի գավառի ալ-Աթարեբ եւ աս-Սաֆիրա շրջաններում «զինծառայողները հարձակվել են ահաբեկչական զինված խմբավորման վրա, ոչնչացվածների թվում ճանաչվել են Ադրբեջանի քաղաքացի Հասին Ղազլին եւ Ուբեյդա ալ-Մասրի խմբավորումներից մեկի պարագլուխը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG