Հոկտեմբերի 11-15-ը Սոֆիայում կայացած սամբոյի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականները վերադարձել են յոթ մեդալով, որից մեկը՝ ոսկե, չորսը՝ արծաթե, երկուսը՝ բրոնզե:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն` պատանիների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Գոռ Մայիլյանը` 56 կիլոգրամ քաշային կարգում, արծաթե մեդալների են արժանացել Ջիվան Ղազարյանը` 48, Գրիգոր Մխիթարյանը` 52, Հովհաննես Ալեքսանյանը` 60 կիլոգրամ քաշային կարգերում, բրոնզե մեդալի` Մինաս Մադոյանը` 75 կիլոգրամ քաշային կարգում։ Երիտասարդների առաջնությունում Լենդրուշ Զատիկյանը բրոնզե մեդալի է արժանացել 48 կիլոգրամ քաշային կարգում, աղջիկների առաջնությունում Ռոզա Խաչատրյանը արծաթե մեդալ է նվաճել 52 կիլոգրամ քաշային կարգում։
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով գրավել է երրորդ հորիզոնականը. առաջինում` Ռուսաստանի, երկրորդում՝ Վրաստանի թիմերն են։