Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Իտալիայի պաշտպանության նախարարը


Հոկտեմբերի 16-18-ը նախատեսվում է Իտալիայի պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական բնագավառում հայ - իտալական երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Նախատեսվում է ստորագրել երկու երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նախատեսվում է նաեւ պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG