Մատչելիության հղումներ

Հայաստանից 15 տոննա սնունդ է ուղարկվում Սիրիա


Այսօր առավոտյան Հալեպ ուղեւորվեց 15 տոննա սննդով լի բեռնատար ինքնաթիռը:

Մոտ մեկ ամիս առաջ ձեւավորված «Օգնիր եղբորդ» հասարակական շարժման նախաձեռնությամբ հավաքված սննդով լի ինքնաթիռն հիմա վայրէջք է կատարել Թուրքիայի Էրզրում քաղաքի օդանավակայանում` տեխնիկական վերազննման: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց օդային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Այր Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը:

Թուրքիան ընկերության առջեւ պայման էր դրել, որ կթույլատրի իր օդային տարածքով ինքնաթիռի թռիչքը, եթե ստուգի ինքնաթիռի պարունակությունը:

«Օգնիր եղբորդ» հասարակական շարժումն այնտեղ է ուղարկելու ձավար, շաքարավազ, ձեթ, յուղ, ջեմ, մակարոնեղեն եւ պահածոներ:

Թուրքիայում վերազննման ենթարկվելուց հետո մի քանի ժամից ինքնաթիռը վայրէջք կկատարի Հալեպի օդանավակայանում:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG