Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը փոփոխություններ է առաջարկում Ընտրական օրենսգրքում


2013 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով։

Փաթեթի մեջ ներառված է նաեւ Բնակչության պետական ռեգիստրի եւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակներից է նաեւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Կոնգրեսի առջեւ ընտրակեղծարարության կանխման խնդիր է դրված։

«Առաջարկությունների այն փաթեթը, որ մենք ներկայացնում ենք, էապես նվազեցնում է նույնիսկ հնարքներ հորինելու հնարավորությունը», - նշեց Աբրահամյանը։

Կոնգրեսի առջեւ ընտրակեղծարարության կանխման խնդիր է դրված...
Սամվել Աբրահամյան...

Ընդդիմադիր խմբակցությունը մոտ 25 փոփոխություն է առաջարկում ընտրական օրենսգրքում։ Դրանց մեջ ներառված են նաեւ 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ի արած առաջարկությունները՝ քվեարկողների մատների թանաքոտում, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրում, քվեարկությունից հետո ցուցակների հրապարակայնացում։ Առաջարկվում է նաեւ ընտրացուցակներից հանել Հայաստանում չգտնվող ընտրողներին։

Ըստ Աբրահամյանի, ավելացել են այլ կարեւոր կետեր, այդ թվում նոր գաղափարներ կան քվեաթերթիկների հետ կապված, առաջարկվում է ընդլայնել վստահված անձանց իրավունքները, փոխել քվեախցի ձեւը, անդրադարձ կա մեծամասնական ընտրակարգը վերացնելու խնդրին, առաջարկվում է քննարկել ժամկետային զինծառայողների մասնակցության օրինականության հարցը։

ՀԱԿ ներկայացուցիչն ասում է՝ քաղաքական կամքի բացակայության պայմաններում, բնականաբար, օրենքի լիարժեք գործողությունը գրեթե անհնար է։ Աբրահամյանը, միեւնույն ժամանակ, նկատում է․ - «Ընտրական օրենսգրքում բազմաթիվ փոփոխություններ, որ վերջին 15 տարում արվել են, արվել են հենց ընտրակեղծարարության համակարգը ապահովելու համար։ Այ, երբ որ մենք կներկայացնենք այս նախագիծը քննարկման, իշխանության քաղաքական կամքի դրսեւորման ցուցիչ կլինի սա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG