Մատչելիության հղումներ

Անկարան փակել է օդային տարածքը Սիրիայի համար


Անկարան այսօր հայտարարել է, թե արգելում է Սիրիայի բոլոր օդանավերի մուտքը Թուրքիայի օդային տարածք։

Դա արվել է ի պատասխան թուրքական օդանավերի մուտքը Սիրիայի օդային տարածք արգելելու Դամասկոսի որոշման։

Լարվածությունը երկու երկրների միջեւ սրվել է այն բանից հետո, երբ Սիրիայի սահմանի մոտ գտնվող Աքչաքալե թուրքական ավանում հոկտեմբերի 3-ին մի քանի մարդ է սպանվել, ինչպես Անկարան է պնդում` Սիրիայի տարածքից արձակված ականի պայթյունից։ Թուրքական ուժերը պատասխան կրակ են բացել։

Օրերս էլ թուրքական օդուժը վայրէջք է պարտադրել Մոսկվա-Դամասկոս չվերթը կատարող սիրիական քաղաքացիական օդանավին։ Այն զննելուց հետո թուրքերը հայտարարել են, թե օդանավը ռազմական նշանակության բեռ է փոխադրել Բաշար ալ-Ասադի բանակի համար։

Մոսկվվան հայտարարել է, թե այդ օդանավում որեւէ արգելված բեռ չի եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG