Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այսօր հյուրընկալել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ նրան պարգեւատրել Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` մեդալը քաղաքապետին շնորհվել է «Երեւան քաղաքի զարգացման, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, ինչպես եւ` Երեւանի օրվա կապակցությամբ»։
Շնորհակալություն հայտնելով պարգեւի համար` Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ քաղաքապետարանի եւ Ոստիկանության սերտ համագործակցությունը կշարունակվի ու կխորանա:
Արարողության ավարտին Գասպարյանն ու Մարգարյանը Հայաստանի ոստիկանությունն ու քաղաքամայր Երեւանը խորհրդանշող հուշանվերներ են փոխանակել: