Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Լիտվային նոտա է հղել Ղարաբաղի պատճառով


Ադրբեջանի արտգործնախարարությունը Լիտվային նոտա է հղել` Լեռնային Ղարաբաղում անցկացված փառատոնին լիտվական երաժշտական խմբի մասնակցության կապակցությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաեւը։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբդուլաեւը հավելել է, որ Լեհաստանում Ադրբեջանի դեսպանությունը, իր հերթին, ուսումնասիրում է ղարաբաղյան փառատոնին նաեւ լեհ երաժիշտների մասնակցության մասին տեղեկատվությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG