Մատչելիության հղումներ

Խաղաղության Նոբելյան մրցանակը` Եվրամիությանը


Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը 2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է Եվրոպական միությանը։ Այդ մասին հանձնաժողովը հայտարարեց րոպեներ առաջ։

Նոբելյան հանձնաժողովի նախագահ, Նորվեգիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար եւ խորհրդարանի նախկին խոսնակ, Եվրոպայի խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարեց, որ «Եվրոպական միությունը մրցանակի է արժանացել վեց տասնամյակների ընթացքում Եվրոպայում խաղաղության եւ հաշտության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքների հաստատմանը նպաստելու համար»։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG