Մատչելիության հղումներ

Էրդողան. «Օդանավը ռազմական նշանակության բեռ էր փոխադրում»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող եւ նախօրեին Անկարայում հարկադրված վայրէջք կատարած օդանավը Սիրիայի պաշտպանության նախարարության համար ռազմական նշանակության բեռ էր փոխադրում:

Թուրքական իշխանությունները առգրավել էին բեռը, որից հետո ինքնաթիռը շարունակել էր թռիչքը դեպի Դամասկոս:

Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարում է, որ ռուսական օդանավը զենք չէր տեղափոխում:

Ռուսական կողմը դեռեւս չի մեկնաբանել Էրդողանի հայտարարությունները:

Հինգշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարարություն էր հրավիրվել Անկարայում Ռուսաստանի դեսպանը՝ կատարվածի վերաբերյալ բացատրություններ տալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG