Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանը այլեւս Գյումրիի քաղաքապետ չէ


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից հրաժարական ներկայացնելու կապակցությամբ Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում որոշեց վաղաժամկետ դադարեցնել նրա լիազորությունները։

Նույն պատճառով դադարեցվեցին Տավուշի մարզի երեք գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները։

Հայաստանի օրենսդրության համաձայն` սույն որոշումներն ուժի մեջ մտնելու հաջորդ օրն իրենց պարտականությունների կատարումը կստանձնեն նշված համայնքների նորընտիր ղեկավարները։

Սեպտեմբերի 9-ին անցկացված ընտրություններում Գյումրիի քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը։

Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքը 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանը այդ ընտրություններում չէր առաջադրվել։ Նա պաշտոնավարելու էր մինչեւ նոյեմբերի 12-ը, սակայն ժամկետից շուտ հրաժարական տվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG