Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպում է ունեցել Եվրամիության պաշտոնյաների հետ:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ պաշտպանության բնագավառում ԵՄ - Հայաստան համատեղ ծրագրերի եւ համագործակցության իրականացման հեռանկարները:
Այսօր Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավորությամբ Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող գործողություններին մասնակցող երկրների ձեւաչափով պաշտպանության նախարարների հանդիպմանը, ինչպես նաեւ Գերմանիայի պաշտպանության նախարարի կազմակերպած` Աֆղանստանում Հյուսիսային հրամանատարության ներքո ուժեր տեղակայած երկրների պաշտպանության նախարարների քննարկումներին: