Մատչելիության հղումներ

Սիրիահայերի համար բացվեց սիրիական կրթական ծրագրով առաջին դպրոցը


Երեւանում բացվեց սիրիական կրթական ծրագրով առաջին դպրոցը
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00

Երեւանում բացվեց սիրիական կրթական ծրագրով առաջին դպրոցը

Այսօր Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղի ունեցավ սիրիական կրթական ծրագրով «Կիլիկեան» դպրոցի բացումը` արաբերեն ուսուցմամբ: Նախաձեռնությունը «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպությանն է:

Նորաբաց դպրոցի տնօրեն Նորա Փիլիպոսյանը երկար տարիներ աշխատում է Հալեպի «Կիլիկեան» ճեմարանում, որպես ուսուցչուհի:

«Դպրոցը անհրաժեշտություն էր, քանի որ հայտնի չէ, թե երբ Սիրիայում կավարտվի պատերազմական իրավիճակը, իսկ հայաստանյան դպրոցներ հաճախող երեխաները չեն կարողանում լիարժեք սովորել, խոչընդոտում են լեզուն, ծրագրերը, դասագրքերը:«Կիլիկեան» դպրոց իրենց երեխաներին բերում են այն ծնողները, ովքեր մտադիր են վերադառնալ Սիրիա», - ասաց Փիլիպոսյանը:

Դպրոց ընդունվելու համար դիմել է արդեն մոտ 250 աշակերտ: Այսօր դասեր չկային, սակայն վաղվանից արդեն երեխաները կսկսեն ուսումնական գործընթացը իրենց համար նախատեսված մասնաշենքում, նոր կահավորված դասարաններում: Սիրիահայերից ոմանք նշեցին, որ իրենց երեխաներին սկզբում տարել են հիմնական դպրոցներ, սակայն երեխաները դժվարություններ են ունեցել:

Արդեն մի քանի ամիս Հայաստանում գտնվող երեխաներն ասում են, որ հայրենիքում լավ է, սակայն երկար ժամանակ է զբաղմունք չունեին, այժմ կհաճախեն դպրոց, հետ չեն մնա ծրագերից, կշփվեն իրենց ընկերների եւ ուսուցիչների հետ: Երեխաները նշում են, որ իրենց մասնաշենքում իրենց զգում են ինչպես Հալեպի ճեմարանում:

Դպրոցում սվորող 1-9-րդ դասարանցիներին դասավանդելու են Սիրիայից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված ուսուցիչները: Բեթի Լաթարովյանը բարձր դասարաններում ֆրանսերեն է դասավանդելու. - «Դպրոցի շնորհիվ այժմ աշխատանք ունեն 15-16 սիրիահայ ուսուցիչներ, աշխատանքները շարունակելու ենք նույն ծրագրերով, նույն չափորոշիչներով»:

«Կիլիկեան» դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու համար Սիրիայից բերել են նաեւ 1-9-րդ դասարաններում դասավանդվող առարկաների դասագրքերից 1-ական օրինակ եւ այստեղ բազմացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG