Մատչելիության հղումներ

Օսկանյանը կանչվել է հարցաքննության


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Ազգային անվտանգության ծառայությունից ծանուցագիր է ստացել՝ «մեղադրանք առաջադրելու եւ հարցաքննության կանչելու մասին»:

Ծանուցագրի համաձայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Օսկանյանի մամուլի քարտուղար Բելլա Կարապետյանը, նախկին արտգործնախարարը ԱԱԾ պետք է ներկայանա երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին:

«Հայտնում եմ, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին Դուք պարտավոր եք նախապես տեղյակ պահել քննությանը, հակառակ դեպքում կարող եք բերման ենթարկվել հարկադիր կարգով», - ասված է ծանուցագրում:

Անցած երեքշաբթի, հիշեցնենք, Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունը եւ Վարդան Օսկանյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG