Մատչելիության հղումներ

Պան Գի-մուն. «Պատժամիջոցներից տուժում են Իրանի շարքային քաղաքացիները»


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունը հայտարարել, թե Իրանի շարքային քաղաքացիները շոշափելիորեն տուժում են իրենց երկրի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներից:

Գլխավոր ասամբլեայի համար պատրաստած զեկուցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Իրանում աճում են սղաճը եւ գործազրկությունը, զգացվում է հիմնական դեղամիջոցների սուր պակաս:

Միջուկային ծրագրի հետագա զարգացումից Իրանին հրաժարվել ստիպելուն ուղղված` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատժամիջոցները հատկապես խստացվել են վերջին մեկ տարվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG