Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հինգշաբթի երեկոյան կայացած իր գործադիր մարմնի նիստում հրապարակեց այն երկու թեկնածուների անունները, ովքեր կառաջադրվեն դեկտեմբերի 2-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին:
Գյումրին ու հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում կառաջադրվի հանրապետական, 34-ամյա Արման Սահակյանը: Սահակյանն այս տարվա մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում պարտվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանին: Այս պարտությունը Սահակյանը ողբերգություն չի համարում: Նա Գրիգորյանից 2000 քվե պակաս էր ստացել:
«14 հազարից ավելի ձայն եմ հավաքել, շատ մեծամասնականներում այդքան ձայնով անցել են պատգամավորները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:
Սահակյանը ասաց, որ իր հաղթելու հավանականությունն այս անգամ ավելի մեծ է` չմանրամասնելով, սակայն, թե ինչ նկատի ունի: Դիտարկմանը, թե ընտրությունների ելքի վրա որքանո՞վ ազդեցություն կունենան իր մտերիմ հարաբերությունները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հետ, Սահակյանը պատասխանեց, որ դա տեղին դիտարկում չէ, ինքը ՀՀԿ-ի անդամ է:
Երեւանի Ավան վարչական շրջանը եւ Նոր Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում կառաջադրվի Երեւանի քաղաքապետ, Ավանի նախկին թաղապետ Տարոն Մարգարյանի աներորդին` Ռոբերտ Սարգսյանը: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուի դեմ առաջադրվելու ցանկություն առայժմ հայտնել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, ասել է, որ ինչպես Սարգսյանի, այնպես էլ իրենց կուսակցության շանսերը բարձր է գնահատում առաջիկա ընտրություններում:
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշում կայացրեց թիվ 1-ում առաջադրել Սարգսյանին, Սահակյանը պատասխանեց, որ քննարկվել են տարբեր թեկնածուներ, բայց նման դեպքերում ՀՀԿ-ի գործադիր մարմինը հենվում է տարածքային կառույցի որոշման վրա: Գալուստ Սահակյանն ասաց, որ անձամբ ճանաչում է Ռոբերտ Սարգսյանին ու նաեւ հավեց, որ իրենց թեկնածուն Ավանում «հայտնի դեմք է»: ՀՀԿ-ն, ըստ Սահակյանի, նաեւ այս հանգամանքն է հիմք ընդունել նրան առաջադրելիս:
Քաղաքական մյուս ուժերն առայժմ քննարկում են առաջիկա ընտրություններում իրենց մասնակցության հարցը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության, թեկնածությունների առաջադրումը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 18-ը, իսկ նախընտրական քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 4-ից:
Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ «Հարսնաքար»-ի ողբերգության հետեւանքով ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո, իսկ 35 ընտրատարածքում հաղթած ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը անցած ամիս ընտրվեց Գյումրիի քաղաքապետ: