Մատչելիության հղումներ

Հայաստանում սկսվեց աշնանային զորակոչը


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն, 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` որոշվել է նաեւ 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Կառավարությանը հանձնարարվել է հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG