Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը վիճարկում է 8 ընտրատարածքների արդյունքները


Հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ձայների 99.8 տոկոսի հաշվարկի արդյունքներով` ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը համամասնական ընտրակարգով ստացել է քվեների 54.9, իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը` 40.4 տոկոսը։ Այդ մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Հանձնաժողովի վերջնական նախնական տվյալներով, որոնք պաշտոնապես կհրապարակվեն վիճելի ընտրատարածքների հետ կապված դատական գործերի ավարտից հետո միայն, «Վրացական երազանք»-ը հաղթել է նաեւ մեծամասնական ընտրակարգով` ստանալով 39 մանդատ։ Իշխող կուսակցությանը մեծամասնականով բաժին է հասել պատգամավորական 33 տեղ։ Այդուհանդերձ, «Վրացական երազանք»-ը վիճարկում է մրցակիցների հաղթանակը 8 ընտրատարածքներում: Միացյալ ազգային շարժումը վիճարկում է մեկ ընտրատարածքի արդյունքները։

Վրաստանի խորհրդարանի 150 տեղերից համամասնական ընտրակարգով բաշխվում են 77-ը, մեծամասնականով` 73-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG