Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Դարձ առ գիրք» փառատոնը


Այսօր տեղի ունեցավ «Դարձ առ գիրք» խորագրով գրքարվեստի միջազգային փառատոնը բացման արարողությունը: Արդեն երրորդ անգամ անցկացվող փառատոնը նպատակ ունի եւս անգամ արժեվորել գիրքն ու ընթերցանությունը:Փառատոնի կազմակերպիչն է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:

Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, փառատոնն անցկացվում է հայ գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանու ներքո. - «Ծրագիրը ներառում է բազմաբնույթ միջոցառումներ. գրքի ցուցահանդես-վաճառք, սեմինար-քննարկումներ, դասախոսությունների շարք, կլոր սեղաններ՝ հայ եւ օտարազգի գրողների մասնակցությամբ, գրքերի շնորհանդեսներ»:

Արդեն ավանդույթ է դարձել, որ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հեքիիաթներ են կարդում դպրոցահասակ երեխաների համար:

Տոնոյոանը նշում է, որ երեխաներից շատերը հայ ժամանակակից գրողների գրքերը չեն ցանկանում ընթերցել, քանի որ դրանց ձեւավորումը երեխաներին դուր չի գալիս:

«Փառատոնի շրջանակներում անցկացվելու է վորկշոփ, որի ընթացքում Գերմանիայից եւ Վրաստանից ժամանած մասնագետները հայ գործընկերների հետ կստեղծեն գրքեր` որպես արվեստի եւ դիզայնի գործեր», - ասաց նա:

Կազմակերպիչներն ասում են, որ տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է: Իրենք փառատոնի մասին նախապես տեղեկացնում են հանրապետության դպրոցներին եւ մանկապարտեզներին:

Փառատոնը կավարտվի հոկտեմբերի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG