Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին մեղմեց իր հայտարարությունը


Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր սրբագրել է նախօրեին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ուղղած հրաժարականի կոչը, հավաստիացնելով, որ որեւէ վերջնագիր չի ներկայացնում եւ պատրաստ է աշխատել նախագահի հետ` ի շահ երկրի։ Այդ մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը։

«Ինչ վերաբերում է նկատառումներիս, որ հայտնել եմ երեկ ասուլիսի ժամանակ նախագահի հրաժարականի կապակցությամբ, դա ոչ իմ եւ ոչ էլ իմ կոալիցիայի պահանջը չէ։ Ես սոսկ ընդգծել եմ, որ Վրաստանի Սահմանադրությունը` հարմարեցված մեկ մարդու շահերին, ստեղծված քաղաքական իրավիճակում բավական շատ բարդություններ է ստեղծում, եւ այդ իրադրությունում, հնարավոր է, հրաժարականը կարող էր լավագույն ելքը լինել նախագահի համար», - ընդգել է Իվանիշվիլին իր հայտարարությունում։

«Մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ մենք որեւէ քաղաքական վերջնագիր չեն ներկայացնում եւ պատրաստ ենք լուծել պետական հարցերը Վրաստանի նախագահի եւ գործող կառավարության այլ ներկայացուցիչների հետ երկխոսության գործընթացում ու աշխատանքային մթնոլորտում», - ասված է «Վրացական երազանք»-ի առաջնորդի հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG