Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն բանաձեւ կընդունի Ռուսաստանի վերաբերյալ


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այսօր բանաձեւ կընդունի Ռուսաստանի կողմից Եվրախորհրդի առջեւ պարտավորությունների կատարման վերաբերյալ:

Բանաձեւի նախագիծը սուր քննադատություն է պարունակում Ռուսաստանում մարդու իրավունքների եւ քաղաքական ազատությունների վիճակի վերաբերյալ` կոչ անելով, մասնավորապես, վերանայել Pussy Riot ռոք խմբի անդամների նկատմամբ կայացված ազատազրկման դատավճիռը:

Pussy Riot-ի երեք անդամներ օգոստոսին երկուական տարվա ազատազրկման են դատապարտվել Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում «փանք աղոթք» կատարելու համար, որով խնդրում էին Աստվածածնին վռնդել Պուտինին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG