Մատչելիության հղումներ

Ֆյուլեն հանդիպել է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչներին


Հայաստան ժամանած Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ երեկոյան հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

«Ժառանգության» լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հանդիպման ժամանակ անդրադարձել է, մասնավորապես, այս տարվա մայիսին Բաքվում կայացած EURONEST վեհաժողովին, որտեղ դրսեւորված հանդուրժողականությունը Ադրբեջանի նախագահի հակահայ պահվածքի հանդեպ, ինչպես ընդգծել է նա, հնարավոր դարձրեց հետագայում Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, ինչն ի սկզբանե ուղղված էր տարածաշրջանում լարվածության շիկացմանը: Սաֆարյանը հանձնակատարին կոչ է արել իբրեւ կատարվածի արձագանք` խստացնել Բաքվին առաջադրվող պահանջները Եվրամիություն - Ադրբեջան ասոցիացման բանակցություններում եւ հասնել վարչակազմի միջազգային հաշվետվողականության:

Սաֆարովի շուրջ կատարվածն անհնար է դարձրել Ղարաբաղի` թեկուզ մեկ օր գոյությունը Ադրբեջանի կազմում, ասել է Սաֆարյանը։ «Ոչ մի հայ գեթ մեկ գիշեր չի կարող քնել Ադրբեջանի սահմաններից ներս, երբ գիշերը քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպանը հերոսացվում է Ալիեւի ու նրա վարչախմբի կողմից»,- ընդգծել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG