Մատչելիության հղումներ

Միջնորդները մտահոգված են առաջընթացի բացակայությամբ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երեկ Նյու Յորքում հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների վերաբերյալ։

Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը հայտնում են, որ նախարարների հետ սեպտեմբերի 26-ին եւ սեպտեմբերի 27-ին կայացած առանձին հանդիպումների ընթացքում քննարկել են վերջին զարգացումները տարածաշրջանում եւ շարունակել են հորդորել կողմերին` «վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների էությանը»։ «Համանախագահները իրենց մտահոգությունը հայտնեցին վերջին ամիսներին շոշափելի առաջընթացի բացակայության առնչությամբ», - ասված է հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում։

Համանախագահները փոխանցում են նաեւ, որ նախարարները վերահաստատել են «իրենց աջակցությունը խաղաղ լուծմանը եւ բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG