Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Սերժ Սարգսյանը, ինչպես փոխանցում է նախագահի մամլո գրասենյակը, գոհունակություն հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված դինամիկայի կապակցությամբ»:

Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ մեր երկիր է ժամանել այն հստակ համոզվածությամբ, որ Հայաստանը միանշանակ է տրամադրված ինտեգրման գործընթացում Եվրոպական միությանն ավելի մոտենալու հարցում, եւ այժմ պետք է քննարկել կարողությունների շրջանակը, որը թույլ կտա բարեփոխումների օրակարգից անցնել կոնկրետ գործողությունների:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել 2010 թվականի հուլիսից մեկնարկած Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման ուղղությամբ բանակցություններում զգալի առաջընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG