Վրաստանի իշխանությունները Ինտերպոլի կողմից հետախուզվողների ցուցակում ընդգրկել են քրեակատարողական հիմնարկի աշխատակից Վլադիմեր Բեդուկիձեին, ով նկարահանել եւ տարածել է Գլդանիի բանտում կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը պատկերող սկանդալային կադրերը։ Այդ մասին տեղեկացնում է France Press լրատվական գործակալությունը։
Բեդուկիձեն, ով հայտնի կադրերը նկարահանելուց հետո եւ դրանք տարածելուց առաջ մեկնել է Բելգիա, հավաստիացնում է, որ տեսանյութը հրապարակել է վրացական բանտերում բռնություններին վերջ տալու մղումներով։
Վրաստանի դատախազությունը, մինչդեռ, պնդում է, որ նա փող է ստացել դա անելու դիմաց եւ պետք է ձերբակալվի «անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի ու խոշտանգումների համար», որը, ըստ վրաց իրավապահների, Բեդուկիձեն ցուցաբերել է կալանավորների նկատմամբ։