Մատչելիության հղումներ

Կրակոցներ Կիեւի առեւտրի կենտրոնում. երեք մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել


Ուկրաինական ոստիկանությունը հայտնում է, որ Կիեւի մերձակայքում գտնվող «Կարավան» առեւտրի կենտրոնում, երբ կենտրոնի անվտանգության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել գողության մեջ կասկածվող մեկին, տվյալ անձը հանել է իր մոտ եղած ատրճանակն ու կրակել նրանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել։

Անվտանգության աշխատակիցներից երեքը զոհվել են, մեկը` վիրավորվել:

Ոստիկանությունը հայտարարել է, որ պարզել է կասկածյալի ինքնությունը` կիեւցի 26-ամյա մի տղամարդ։ Նա, սակայն, դեռեւս ձերբակալված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG