Մատչելիության հղումներ

ՊՆ. «Հայկական կողմը սադրանքները անպատասխան չի թողնի»


Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որում հայկական Զինված ուժերի N զորամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Բաղդասարյանի մահվան առնչությամբ իր խորին ցավակցությունն է հայտնում զինվորի ծնողներին եւ հարազատներին: «Մեզ համար սա շատ ծանր կորուստ է», - ընդգում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

«Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը: Հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, որի պատասխանատվությունը լիովին ընկնում է ադրբեջանական կողմի վրա», - ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Զինվորը սպանվել է երկու օր առաջ Լեռնային Ղարաբաղում` Մարտակերտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG