Մատչելիության հղումներ

Վերահաշվարկ` Աբովյանի երեք ընտրատեղամասերում


Աբովյանի քաղաքապետի թեկնածու, «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր, Ղարաբաղի ինքնապաշտպանության ժամանակ «Դահրավ» ջոկատի հրամանատար, որպես «Հազարապետ» հայտնի Արտաշես Մեհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ այսօր դիմել է ընտրատարածքային հանձնաժողով` թիվ 8, թիվ 6 եւ թիվ 24 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու պահանջով:

Կիրակի օրը Աբովյանում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, վերընտրվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետի պաշտոնում։

Նախնական տվյալներով, Գուլոյանը ստացել է 10 հազար 186, իսկ Արտաշես Մեհրաբյանը` 1778 քվե։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG