Մատչելիության հղումներ

Մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը


Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցին եւ պաշտպանության նախարար Պավել Գրաչով, Մոսկվա, Կրեմլ, 1996թ.
Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցին եւ պաշտպանության նախարար Պավել Գրաչով, Մոսկվա, Կրեմլ, 1996թ.
Երեկ Վիշնեւսկու անվան զինվորական կլինիկական հիվանդանոցում մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը։

Գրաչովը հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 12-ին եւ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում էր։ Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը ռազմաբժշկական շրջանակներում, հաղորդում է, որ նախկին նախարարի մահվան պատճառը, ենթադրաբար, կաթվածն է։

Պավել Գրաչովը 64 տարեկան էր։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը նա զբաղեցրել է 1992-96 թվականներին։ 2007 թվականից աշխատում էր որպես Օմսկի Պոպովի անվան ռադիոգործարանի գլխավոր տնօրենի խորհրդականների խմբի ղեկավար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ցավակցական ուղերձներ են հղել Պավել Գրաչովի հարազատներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG