Մատչելիության հղումներ

Կարապետ Գուլոյանը վերընտրվեց Աբովյանի քաղաքապետ


Կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը վերընտրվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետի պաշտոնում։

Նախնական տվյալներով, Գուլոյանը ստացել է 10 հազար 186 ձայն, իսկ նրա մրցակիցը` «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր, Ղարաբաղի ինքնապաշտպանության ժամանակ «Դահրավ» ջոկատի հրամանատար, որպես «Հազարապետ» հայտնի Արտաշես Մեհրաբյանը` 1778 քվե։ Անվավեր քվեաթերթիկների թիվն է 791։

Մեհրաբյանը երկուշաբթի վաղ առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե բողոքարկելու է ընտրության արդյունքները։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG