Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը նշեց Անկախության տոնը


ՀԱԿ-ը նշեց Անկախության տարեդարձը
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00
Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Երեւանի Մարտիրոս Սարյանի արձանի մոտ հրավիրված Հայ ազգային կոնգրեսի հավաքի ժամանակ Հանրաետության առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ներկայումս Հայաստանի առջեւ կանգնած է հինգ խնդիր, որոնց լուծումը թույլ կտա մեր պետությանը դառնալ իսկապես ամուր, արժանապատիվ պետություն` ազգերի իրավահավասար ընտանիքում:

Այդ խնդիրները, Տեր-Պետրոսյանի կարծիքով, հետեւյալն են՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղի հարցի լուծումը, շրջափակումների վերացումը, կոռուպցիան վերացնելը եւ օրինականության հաստատումը։

«Բայց պետք է տարբերակել այս խնդիրները երկու մասի: Առաջին երեքը` հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցումը, Ղարաբաղի հարցի լուծումը եւ շրջափակումների վերացումը դժբախտաբար միայն մեզանից կախված չեն, եւ ինչպիսի քաղաքականություն էլ վարեն մեր իշխանությունները, պետք չէ միակողմանիորեն միայն նրանց մեղադրել։ Նրանք ունեն իրենց մեղքերը, բայց եթե անեին առավելագույնն անգամ, դա չէր նշանակում, որ այդ խնդիրները կարող էին լուծվել, որովհետեւ դա կախված է նաեւ արտաքին ուժերից․ Թուրքիայից, Ադրբեջանից, միջազգային հանրությունից, միջնորդներից, որոնք փոխանակ խնդիրը լուծելու, իրար միջեւ հարցեր են լուծում»,- շարունակեց Տեր-Պետրոսյանը: - «Բայց մյուս երկու խնդիրը` չգողանալը, կոռուպցիան վերացնելը եւ օրինականության ապահովումը, կախված են մեր իշխանավորներից։ Ընդամենը բարի կամք է պետք այս հարցեը լուծելու համար։ Փոխանակ գործող նախագահը խորհրդակցություն հրավիրելով ծաղրի ենթարկեր մեր ժողովրդին (ես դա համարում եմ պարզապես ծաղր, ուրիշ բան չեմ ուզում սրա մեջ տեսնել), նա պետք է ձեռքը սեղանին խփեր ու ասեր՝ վերջ, այսօրվանից չենք գողանում։ Ոչ թե՝ չեք գողանում․․․ բոլորս միասին չենք գողանում՝ սա պիտի ասեր»։

Հիշեցնենք` անցած շաբաթ օրը կառավարության անդամների եւ վարչապետի հետ ունեցած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը սուր քննադատության ենթարկեց կառավարության անդամներին, խոսեց պետական համակարգում առկա լուրջ կոռուցիոն երեւույթների կամ, ինչպես Սերժ Սարգսյանը ձեւակերպեց, «պետական բյուջեի հաշվին իրականցվող ատկատների մասին»:

«Ես չեմ ուզում դառը խոսքեր ասել մեր իրականության մասին. այսօր այդ օրը չէ: Այո´. իրականությունը դառն է, այո´ համտարած սրտնեղություն է տիրում, բայց հիշեք` կան մնայուն արժեքներ` հակառակ այս բոլոր դառնությունների։ Այդ արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն է եւ մեր պետականության վերականգնումը, ինչի առթիվ ես բոլորիդ սրտագին կերպով շնորհավորում եմ»,- այսօրվա իր ելությը այսպես եզրափակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանը չպատասխանեց իր թեկնածության մասին հարցին

Օգտվելով առիթից՝ փորձեցինք պարզել ՀԱԿ առաջնորդից, թե նա առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններին: Սակայն մեր հարցն ապատասխան մնաց։

Սարյանի արձանի մոտ հրավիրված Կոնգրեսի հավաքի ժամանակ այսօր ելութ ունեցան նաեւ ՀԱԿ ղեկավար այլ անդամներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG