Մատչելիության հղումներ

Սարգիս Հովսեփյանը կշարունակի աշխատել հավաքականում


Հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը 24 տարի ֆուտբոլում է, ազգային հավաքականում է 1992 թվականի հոկտեմբերից, խաղացել է 131 խաղ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ամենաերկարակյաց ֆուտբոլիստը երեկ հայտարարեց մեծ ֆուտբոլը թողնելու մասին: : Իր հայտարարությունում նա նշել է, որ հիմա հավաքականը ուժեղ է քան երբեւէ, իսկ հեռանալու պատճառը այն է, որ ընդամենը եկել է ժամանակը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հիմա դժվար է ասել, թե ինչ կփոխի այս որոշումը հավաքականում. - «Թե ինչ կփոխի այս որոշումը, ցույց կտա ժամանակը, մեկ բան կարող եմ ասել, նա ինձ համար լեգենդար ֆուտբոլիստ էր»:

Ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հավաքականը առանց նախկին ավագի չի պատկերացնում: Նրա կարծիքով, Սարգիս Հովսեփյանի որոշման ամենահավանական պատճառը տարիքն է: Ֆուտբոլիստը 39 տարեկան է, եւ, ըստ մեկնաբանի, վերջին շրջանում դա ազդում էր նաեւ խաղամակարդակի վրա: Նրա խոսքով, Սարգիս Հովսեփյանին փոխարինող երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք:

Կարա-Պողոսյանի կարծիքով, հավաքականի ավագի տեղում Հովսեփյանին կարող է փոխարինել Ռոման Բերեզովսկին:

Ազգային հավաքականի մարզիչը չբացառեց Բերեզովսկու թեկնածությունը: Իսկ ինչ վերաբերվում է նախկին ավագին, ապա նա կշարունակի մնալ հավաքականում: Թե ինչ կարգավիճակով` կհայտարարեն առաջիկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG