Մատչելիության հղումներ

«Զվարթնոց»-ը վերականգնել է «Արմավիա»-ի չվերթների սպասարկումը


Երեկ երեկոյան` ժամը 18-ից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը վերականգնեց ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության չվերթների սպասարկումը, որոնք նախօրեին դադարեցվել էին ավիաընկերության պարտքերի պատճառով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը չնշեց «Արմավիա»-ի պարտքի գումարը, սակայն ասաց, որ չվերթների սպասարկումը կդադարեցվի` եթե ավիաընկերությունը չվճարի գոնե պարտքի մի մասը. - «Երկուշաբթի օրը հնարավոր է չվերթների դադարեցում, սպասարկման դադարեցում` եթե չլինեն վճարման եւ պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ:

Ազգային ավիափոխադրողի մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, թե գումարը կփոխանցվի գալիք երկուշաբթի:

Երեկ չիրականացված բոլոր չվերթների ուղեւորներին, ինչպես փոխանցեց Ավետիսովան, ավիաընկերությունը ապահովել է կապի միջոցներով եւ սննդով:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությամ մամուլի ծառայության ղեկավար Նելլի Չերչինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ վարչությունը չի միջամտելու` թողնելով, որ կողմերը հարցի լուծումը գտնեն բանակցային ճանապարհով:

Գեւորգ Աբրահամյանի խոսքով, «Զվարթնոց»-ը այլ ավիափոխադրող ընկերությունների հետ խնդիրներ չի ունեցել:

«Արմավիան», մինչդեռ, շարունակում է պնդել, որ օդանավակայանի գները բարձր են:

Անցած գարնանը նույնպիսի խնդիր էր առաջացել «Արմավիա»-ի եւ «Զվարթնոց»-ի միջեւ. կնքված նոր պայմանագրով, ըստ Գեւորգ Արբահամյանի, ազգային փոխադրողին նոր արտոնություններ էին տրվել. - «Այնտեղ կա ժամանակացույց եւ սահմանաչափեր պարտքի: Այդ գրաֆիկը խախտվել է, սահմանաչափերը զգալիորեն գերազանցվել են»:
XS
SM
MD
LG