Մատչելիության հղումներ

Քլինթոնը շնորհավորում է բոլոր հայերին


Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը, Երեւան, 4-ը հունիսի, 2012թ.
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը, Երեւան, 4-ը հունիսի, 2012թ.
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել` շնորհավորելով Հայաստանի Անկախության տոնը։

«Նախագահ Օբամայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի անունից, ուրախ եմ լավագույն մաղթանքներ հղել Հայաստանի ժողովրդին», - ասված է, մասնավորապես, պետքարտուղարի հայտարարությունում։

«Սա առանձնահատուկ առիթ է` արժանին մատուցելու հայերի եւ ծագումով հայերի ձեռքբերումներին։ Միացյալ Նահանգներում ամերիկահայերը հարստացնում են մեր հասարակությունը` առավել ամրապնդելով մեր երկու երկրների միջեւ բարեկամության տեւական կապերը», - հայտարարում է Քլինթոնը։

«Ես հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը վայելելու հնարավորությունը եւս մեկ անգամ ունեցա, երբ անցած հունիսին այցելեցի Երեւան։ Ինչպես այն ժամանակ եմ ասել, Ամերիկան նվիրված է Հայաստանին օժանդակելուն` իր ժողովրդավարական կառույցները ամրապնդելու, իր տնտեսական բարեփոխումները խորացնելու եւ խաղաղ ու բարգավաճ ապագա կառուցելու գործում», - ասված է Միացյալ Նահանգների պետքարտուղարի հայտարարությունում։

«Տոնելով անկախության 21 տարին` իմացեք, որ Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին որպես գործընկեր եւ բարեկամ։ Շնորհավորում եմ բոլոր հայերին այս կարեւոր տոնի կապակցությամբ եւ մաղթում ձեզ մեծ հաջողություն գալիք տարում», - իր հայտարարությունը եզրափակում է Հիլարի Քլինթոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG