Մատչելիության հղումներ

Հայ փրկարարները Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնավարժության կմասնակցեն


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարարական թիմը շաբաթ օրը մեկնի Վրաստան, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ ուժեղ երկրաշարժի սցենարով «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանի գլխավորած թիմի կազմում ընդգրկված է 54 մարդ` հատուկ փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական, քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի ջոկատներ, պարամեդիկներ եւ շնաբաններ։

Թիմը «Ջորջիա 2012»-ին կներկայանա հրշեջ-փրկարարական համապատասխան տեխնիկայով ու սարքավորումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG